Պոեզիա՝ երաժշտության լեզվով։
Հեղինակային երաժշտական նախագիծ՝ հիմնադրված 2015 թվականին Երևանում Լևոն Արևշատյանի (LA) կողմից։ Բոլոր երգերը նրա հեղինակությամբ են՝ գրված Տերյանի, Չարենցի և Սևակի, Պոյի, Բայրոնի, Դիքինսոնի և բազմաթիվ այլ բանաստեղծների տողերի հիման վրա։
«Տարվա լավագույն խումբ-նախագիծ»՝ Հայկական երաժշտական ակադեմիայի մրցանակաբաշխություն, 30 ապրիլի 2025 թ.։ «Տարվա երգ»՝ 2019, 2022, 2023 և 2024 թվականներին։